211652_close_icon
views-count1514 դիտում article-date 20:44 11-10-2015

Ֆրանկոֆոնիայի միջազգային համաժողովում ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված բանաձև է ընդունվել

Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի ժամանակ հինգ նախագիծ է ընդունվել, որոնցից մեկը վերաբերում է ցեղասպանությունների կանխարգելմանը: «Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ համաժողովի ավարտից հետո Սենեգալի ԱԳ նախարար Մանքյուր Նդայեն նշել է, որ այդ կերպ Ֆրանկոֆոնիան կրկին հաստատեց, որ խաղաղության, հանդուրժողականության, երկխոսության և փոխըմբռնման տարածք է: Նդայեն նաև ասել է, որ համաժողովում քննարկվել են շատ կարևոր թեմաներ, որոնք արդիական են: «Ֆրանկոֆոնիան մի տարածք է, որ ներառում է նաև ցեղասպանությունների կանխարգելումը: Համաժողովի ընթացքում քննարկեցինք միգրացիոն խնդիրները: Կլիմային նվիրված Փարիզի համաժողովին ընդառաջ քննարկեցինք կլիմայի փոփոխության վերաբերյալ հարցեր»,- ասել է Նդայեն` հավելելով, որ քննարկվել է նաև կազմակերպության բյուջեն ստեղծելու և ֆրանկոֆոն ինստիտուտ ձևավորելու հարցը:

Նմանատիպ նյութեր