211652_close_icon
views-count1979 դիտում article-date 12:30 25-07-2016

Էրդողանի վարած քաղաքականության վերաբերյալ բանաձև է ընդունվել DEMYC-ի գործադիր կոմիտեի 128-րդ հանդիպմանը

Հուլիսի 21-24-ը Ավստրիայի Գրաց քաղաքում անցկացվեց Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի (The Democrat Youth Community of Europe-DEMYC) նախաձեռնությամբ կազմակերպված ամառային դպրոցը` <<Միգրացիոն հոսքեր. մարտահրավերներ և հնարավորություններ>> խորագրով: Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցությունը ներկայացնում էր ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը, ով միաժամանակ հանդիսանում է նաև DEMYC-ի փոխնախագահ: Ծրագրի նպատակն էր վեր հանել այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնք կապված են ներկայիս միգրացիոն ճգնաժամի, դրա խորացման ռիսկերի և հաղթահարման ուղիների հետ: Ամառային դպրոցի շրջանակում քննարկումներ եղան ընթացիկ միգրացիոն հոսքերի, դրանց խնդիրներին Եվրոպայի արձագանքման և տեղական էկոհամակարգեր վերջիններիս ինտեգրման հարցերի շուրջ: Անդրադարձ կատարվեց նաև վերջին օրերին Եվրոպայում կատարված ողբերգական ահաբեկչություններին և կոչ արվեց միասնական լինել և համատեղ ուժերով պայքարել նմանատիպ գործողությունների դեմ: Ծրագրի ընթացքում տեղի ունեցավ DEMYC-ի գործադիր կոմիտեի 128-րդ հանդիպումը, որի ժամանակ ընդունվեցին բանաձևեր միգրացիոն ճգնաժամի և միգրացիոն հիմնահարցերի հետ կապված: Բանաձև ընդունվեց նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայի Էրդողանի վարած ագրեսիվ քաղաքականության և Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ` բացասական դիրքորոշմամբ: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն [/b]

Նմանատիպ նյութեր