8956 դիտում
16:45 12-10-2015
Առաջիկա 10 օրերին Արարատյան դաշտում ցրտահարություն չի սպասվում
Ինչպես և կանխատեսվել էր, հոկտեմբերի 11-ի գիշերը հանրապետության լեռնային շրջաններում գրանցվեցին առաջին ցրտահարությունները: Աշոցքում գիշերը ջերմաստիճանը նվազեց մինչև -5, Գյումրիում և Ամասիայում՝ -2, Ստեփանավանում և Տաշիրում՝ -2...-3, Մարտունիում և Գավառում ՝0...-1, Ապարանում՝ -2:
Հանրապետության տարածքին հոկտեմբերի 13-ին Սև ծովի շրջանմներից մոտենում է հերթական ցիկլոնը: Վաղը, կեսօրից հետո, հոկտեմբերի 14-ին և 15-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հոկտեմբերի 14-ին, երեկոյան ժամերին սպասվում են հորդառատ անձրևներ և քամու ուժգնացում:
Հոկտեմբերի 15-ին կեսօրից հետո տեղումները աստիճանաբար կդադարեն և 16-18-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճնը ցերեկային ժամերին 13-14-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով և Արարատյան դաշտում ու մայրաքաղաքում կտատանվի +17...+19 աստիճանի սահմաններում: Հոկտեմբերի 17-ից օդային հոսանքները կդառնան հարավ-արևմտյան և հանրապետություն կներթափանցեն արևադարձային տաք օդային զանգվածներ, օդի ջերմաստիճանը 17-18-ին կբարձրանա 4-5 աստիճանով և Արարատյան դաշտում կհասնի մինչև +23...+24 աստիճանւ:
«Առաջիկա 10 օրերին Արարատյան դաշտում ցրտահարության վտանգ չեմ տեսնում», [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ասաց ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նմանատիպ նյութեր
1967 դիտում
19:47 27-03-2014
Մարտի 30-ի լույս 31-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում ցրտահարություն
6068 դիտում
19:03 30-03-2019
Արարատյան դաշտում առաջիկա օրերին բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում
Այս բաժնից
790 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին