Արարատյան դաշտում առաջիկա օրերին բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում
Արարատյան դաշտում առաջիկա 5 օրերին բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուք-ի էջում։
«Հարգելի գյուղատնտեսներ, ի պատասխան ձեր բազմաթիվ հարցումների, հայտնում ենք, որ առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում։ Գիշերային ժամերին նվազագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում կտատանվի +1․․․+3 աստիճանի սահմաններում»,- գրել է Սուրենյանը: