211652_close_icon
views-count881 դիտում article-date 14:17 12-10-2015

«Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1966 թ. ծնված Տիգրան Ն.-ին, ով օգոստոսի 20-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում է ՌԴ քր. օր.-ի 159 հոդվածի 4-րդ մասի /Խարդախություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից կամ առանձնապես խոշոր չափերով/ մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր