Ուկրաինան կոռումպացված նախագահ էր կառավարում, ով Պուտինի խամաճիկն էր. Օբամա
CBS-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մասին խիստ քննադատական կարծիքով է հանդես եկել:
ԱՄՆ նախագահը Վիկտոր Յանուկովիչին մեղադրել է կոռուպցիայի մեջ, նրան կոռումպացված նախագահ է անվանել ու նշել, որ նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խամաճիկն էր:
«Երբ ես ընտրվեցի նախագահի պաշտոնում, այդ ժամանակահատվածում Ուկրաինայում կոռումպացված նախագահ էր կառավարում, ով Պուտինի խամաճիկն էր»,- ասել է Օբաման: