ՈՒկրաինան մոտ ժամանակներում ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա. Օբամա
Մոտ ժամանակների համար ՆԱՏՕ-ն ծրագրերի մեջ չի մտնում Ուկրաինան իր կազմի մեջ ընդգրկելը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման, փոխանցում է Reuters-ը:
«Ուկրաինան դիմում չի ներկայացրել ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնելու համար: Չեմ կարծում, որ իրադրությունը այդ հարաբերությունների շուրջ մոտ ժամանակներում փոխվի»,- պարզաբանել է նա ավելացնելով, որ ուկրաինական կողմն ինքը պետք է սկսի գործընթաց, որը ի վերջո կբերի նրա միացմանը ալյանսին:
Օբաման նաև անհանգստությու էհայտնել, որ ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ կրճատել են իրենց ռազմական բյուջեն:
«մենք պետք է պատրաստ լինենք վճարել ազատության համար»,- եզրափակել է նա: