Պուտինի պլանը աշխատում է. The Guardian
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմական քարոզարշավը Սիրիայում այնքան է շեղում Արևմուտքին, որ հաստատում է ռուսական առաջնորդի ծրագրի արդյունավետությունը, գրում է The Guardian պարբերականը:
Թերթը պնդում է, որ Ռուսաստանի գործողությունները կարող են նույնիսկ դուրս գալ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու շրջանակներից:
Հոդվածի հեղինակը ընդգծում է, որ Պուտինի գործողությունները նրան դնում են համաշխարհային բեմահարթակի կենտրոնում, իսկ Պուտինին նա համեմատում է գլխավոր դերակատար, որին հետևում է ողջ աշխարհը:
Ռուսաստանցիների շրջանում արված հարցումները ցույց են տալիս, որ ՌԴ նախագահի՝ Սիրիայում ռազմական գործողությունների պլանին աջակցում է քաղաքացիների 72%-ը, իսկ սիրիական հակամարտությանը ՆԱՏՕ-ի ոչ բավարար չափով ներգրավվածությունը բացասական հետևանքներ կունենա Արևմուտքի համար, քանի որ ռուս զինվորականների ակտիվացումը հանգեցնելու է գաղթականների էլ ավելի մեծ հոսքի: