Ուկրաինայում հակամարտության կարգավորման միակ պլանը Պուտինի առաջարկածն է. Պուշկով
Ռուսաստանի Պետդումայի Միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովի խոսքերով՝ ներկայումս Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման համար կա միայն մեկ պլան, և դա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած պլանն է: Այս մասին հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը:
Պուշկովը իր Twitter-ում գրել է, որ Արևմուտքը ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար ոչ մի ռազմավարություն չի առաջարկել, և հրադադարի մասին գոյություն ունեցող միակ պլանը Պուտինի առաջարկած պլանն է:
Վերջում նա նաև ընդգծել է, որ Արևմուտքը սպառնալիքներից ու պատժամիջոցներից բացի ոչինչ չի առաջարկել: