Չի բացառվում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը
Եվրամիությունը չի բացառում Ռուսատսանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը՝ կապված Սիրիայում ռուսական ավիացիայի ռազմական գործողությունների հետ: Այդ մասին հայտնել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով ցանկացել է անանուն մնալ:
Վերջինիս խոսքով՝ իրադարձությունների նման զարգացում հնարավոր է, եթե գտնեն, որ Սիրիայում ռուսական օդուժի հարվածները չեն համապատասխանում ահաբեկչության դեմ պայքարի խնդիրներին, և եթե հաստատվի, որ հարվածներն ուղղված չեն ԻՊ-ին:
Աղբյուրը նշել է, որ իրենք շարունակելու են հետևել Ռուսաստանի գործողություններին: