ԵՄ-ը չեղյալ կհայտարարի Բելառուսի նախագահի դեմ կիրառվող պատժամիջոցները
Եվրամիությունը պատրաստվում է չեղյալ հայտարարել Բելառուսի, ինչպես նաև նրա նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ սահմանած պատժամիջոցները՝ այս կիրակի ընտրությունների անցկացումից 4 ամիս հետո, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր անանուն աղբյուրներին:
Ըստ տեղեկությունների՝ Եվրամիությունը այդկերպ է արձագանքում երկրում քաղբանտարկյալների ազատ արձակմանը և Ուկրաինայի հակամարտության հարցումԼուկաշենկոյի խաղաղ դիրքորոշմանը:
Reuters-ը նշում է նաև, որ պաշտոնական որոշում այդ հարցով կընդունվի երկուշաբթի՝ հոկտեմբերի 12-ին: