Ճապոնիան Հյուսիսային Կորեայի դեմ սահմանած մի շարք պատժամիջոցներ չեղյալ կհայտարարի
Ճապոնիայի կառավարությունը որոշել է չեղյալ հայտարարել Հյուսիսային Կորեայի դեմ սահմանած մի շարք պատժամիջոցներ։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, փոխանցում է Reuters֊ը։
«Տոկիոն չեղյալ է հայտարարելու Փխենյանի նկատմամբ սահմանած իր պատժամիջոցները։ Սա գործողություն է՝ ի պատասխան գործողության։ Բայց այն միայն սկիզբն է։ հարցի լիակատար լուծման համար մենք ամեն ջանք կներդնենք»,- ասել է Աբեն։