211652_close_icon
views-count1444 դիտում article-date 12:08 09-10-2015

Սիրիայում ռազմական գործողությունները «Գազպրոմ»-ին կարժենան տարեկան 9.2 մլրդ դոլար. ԶԼՄ-ներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր, որ կհրաժարվի ռուսական գազից՝ կապված ռուսական կործանիչների կողմից թուրքական օդային տարածքը խախտելու դեպքերի հետ, իսկ «Գազպրոմ»-ին դա կարող է արժենալ տարեկան 9.2 մլրդ դոլար, հաղորդում է rosbalt.ru-ն: Թուրքիան գազային ոլորտում համագործակցում է Ռուսաստանի հետ 1997 թվականից: Միջկառավարական համաձայնագրի ստորագրումից հետո «Գազպրոմ»-ը թուրքական «Բոթաս» ընկերության հետ կնքել է ամենախոշոր կոմերցիոն պայմանագիրը: Համաձայն այդ պայմանագրի՝ ռուսական կողմը 25 տարի «Երկնագույն հոսք» գազատարով Թուրքիային պետք է մատակարարի 365 մլրդ խմ գազ:

Նմանատիպ նյութեր