211652_close_icon
views-count1159 դիտում article-date 16:12 20-08-2023

Երևան-Կապան թռիչքները կարժենան սկսած 20.000 դրամից

Երևան-Կապան և հակառակ ուղղությամբ ավիաչվերթները կիրականացվեն ամեն երկուշաբթի և ուրբաթ. թռիչքները Երևանից տեղի կունենան ժամը 08։00-ին, Կապանից՝ ժամը 10։00-ին։ Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանի «Ֆեյսբուք»-ի էջից։

«Բոլոր նրանք, ովքեր կցանկանան մեկնել Երևանից Կապան ու Կապանից Երևան օդանավով, արդեն ունեն այդ հնարավորությունը:
Թռիչքները՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ։

Թռիչքը Երևանից՝ ժամը 08։00,
Կապանից՝ ժամը 10։00։

Տոմսերի ամրագրումների համար կարող եք դիմել «Ատլանտիս» ընկերություն։

Արժեքը ՝ սկսած 20.000 դրամից»,- ասվում է գրառման մեջ։ 

Նմանատիպ նյութեր