211652_close_icon
views-count18324 դիտում article-date 13:18 08-10-2015

Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի մայրը Երևանում Газель-ից դուրս գալով՝ վրաերթի է ենթարկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Սասունցի Դավիթ և Սուվորով փողոցների խաչմերուկում Երևան քաղաքի բնակիչ, 52-ամյա Նիկոլ Գասպարյանը իր արած Mercedes մակնիշի 15 ՏZ 500 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի Գաջեգործների փողոցի բնակիչ, 68-ամյա Ջուլիետա Վիրաբյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը մինչ այդ եղել է Газель մակնիշի երթուղայինում, որից հետո իջել է Газель-ից՝ չնայելով, որ հնարավոր է՝ ավտոմեքենաներ լինեն, ինչի հետևանքով էլ վրաերթի է ենթարկվել: Հետիտոնը, ըստ տեղեկությունների, փողոցն անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Ջ. Վիրաբյանը Ադրբեջան փախած և Բաքվից քաղաքական ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանի մայրն է: Վ. Մարտիրոսյանի նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում, ով իրեն օգնության ձեռք մեկնած քաղաքացու բնակարանից խոշոր չափի գումար էր գողացել: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր