Հայաստանից Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանը կնոջ ու որդու հետ երրորդ երկիր է տեղափոխվել. Apa
Ամիսներ առաջ ընտանիքի հետ Հայաստանից Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանը Ադրբեջանից երրորդ երկիր է տեղափոխվել, հայտնում է ադրբեջանական Apa գործակալությունը:
Սակայն Ադրբեջանի Դիլյարա Ալիևայի անվան կանանց իրավունքների պաշտպանության միության նախագահ, իրավապաշտպան Նովելլա Ջաֆարօղլուն չի կարողացել ասել, թե «Ներազգային ազատագրական շարժման» հիմնադիր Վ. Մարտիրոսյանը ընտանիքի հետ որ երկիր է հեռացել:
Գողություն կատարելու կասկածանքով 2015 թ. սեպտեմբերի 2-ին Վահան Մարտիրոսյանը բերման էր ենթարկվել ոստիկանություն, որտեղ քննիչի որշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը (նա մեղադրվում է Ռուզամ Մարգունու տնից շուրջ շուրջ 5000 դոլոր գողանալու մեջ):
Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանը կնոջ ու որդու հետ 2015 թվականի սեպտեմբերին փախել էր Հայաստանից և Ադրբեջանում իշխանություններից ապաստան խնդրել:
Վերջինիս նկատմամբ Հայաստանում միջպետական հետախուզում է հայտարարվել: