Եմենում կոալիցիոն ուժերը հարվածել են հարսանիքի մասնակիցներին. կա 13 զոհ
Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը հարվածներ են հասցրել այն վայրին, որտեղ ընթացել է հարսանեկան արարողություն, հաղորդում է gazeta.ru-ն:
Վերջին տվյալներով՝ մահացել է 13 մարդ: Մի քանի տասնյակ մարդ ստացել է մարմնական վնասվածքներ: Դեպքը տեղի է ունեցել Սանբան քաղաքում: Ականատեսները պատմել են, որ հարսանիքը կազմակերպել էր հուսնի ապստամբներին աջակցող ցեղերից մեկի առաջնորդը:
Նման դեպք էր տեղի ունեցել նաև սեպտեմբերի 28-ին, երբ հարսանիքի արարողության մասնակիցների վրա օդային հարվածից մահացել էր 130 մարդ, սակայն կոալիցիան հերքել էր մեղադրանքները, թե ինքն է հասցրել այդ հարվածը: