Եմենում հրթիռային կրակոցներից զոհվել է արաբական կոալիցիոն ուժերի առնվազն 45 ծառայող
Եմենում նախօրեին Արաբական Միացյալ Էմիրությունների ռազմաբազայի վրա արձակված հրթիռային կրակոցներից զոհված զինվորականների թիվը հասել է 45-ի: Այդ մասին հայտնել է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը:
Ըստ տեղեկությունների՝ ռազմաբազայի վրա արձակվել են «ցամաք-ցամաք» դասի հրթիռներ: Ռազմաբազան տեղակայված է Եմենի Մարիբ նահանգի Սաֆիր բնակավայրում: Զոհվել է նաև 5 բահրեյնցի զինվոր: