211652_close_icon
views-count1006 դիտում article-date 09:04 08-10-2015

Գաել Անդոնյան. Սա յուրահատուկ խաղ կլինի ինձ համար

Հոկտեմբերի 7-ին Նիս քաղաքի «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանի մամուլի ասուլիսը: Առաջինը լրագրողների հարցերին պատասխանեց Գաել Անդոնյանը: [b]Նախորդ խաղում առաջին անգամ ձախից էիր խաղում: Ինչպիսին էր այդ փորձը, ավելի հարմար է խաղալ ձախից թե կենտրոնում:[/b] - Առաջին անգամ խաղացի ձախ եզրում Դանիայի հետ խաղում: Ասեմ որ միշտ կանեմ առավելագույնը ի օգուտ մեր թիմի: [b]Ինչ է Ձեզ համար նշանակում խաղալ Ֆրանսիայից հազարավոր կիլոմետր հեռու, հաշվի առնելով այն, որ Դուք միշտ խաղացել եք Մարսելի «Օլիմպիկում»: Այժմ Հայաստանի համար խաղալը ինչ նշանակություն ունի Ձեր համար:[/b] - Սա յուրահատուկ խաղ կլինի ինձ համար, քանի որ իմ ընտանիքի անդամները նույնպես կլինեն մարզադաշտում: Ես ծնվել եմ Ֆրանսիայում և գիտեմ որ խաղի ընթացքում հատուկ ուշադրություն է լինելու իմ նկատմամբ: Բայց ամեն դեպքում խաղը մնում խաղ, շատ կարևոր, խաղալու ենք գերազանց հակառակորդի դեմ: Էմոցիաները կդնեմ մի կողմ և կխաղամ ինչպես միշտ: [b]Քո կարծիքը Ֆրանսիայի հավաքականի վերջին հանդիպումների մասին:[/b] - Չգիտեմ թե ինչքանով է ճիշտ որ ես կարծիք հայտնեմ այն մասին թե Ֆրանսիայի հավաքականը լավ է խաղում կամ վատ: Ես ծնվել եմ Ֆրանսիայում, այժմ խաղում եմ Հայաստանի համար: Հնարավորություն չեմ ունեցել խաղերը դիտելու, սակայն մնում եմ այն կարծիքին, որ Ֆրանսիայի հավաքականում խաղում են Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստները և համոզված եմ Ֆրանսիան ավելի ուժեղ է քան Պորտուգալիան: Հիշենենք, որ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 22:45-ին, Հայաստանի ազգային ընտրանին Նիս քաղաքում ընկերական հանդիպում կանցկացնի Ֆրանսիայի հավաքականի հետ:

Նմանատիպ նյութեր