10722 դիտում
19:00 07-10-2015
Գցելը՝ որպես այլասերման և կործանման ուղիղ ճանապարհ
Պարտավորության վերաբերյալ պայմանավորվածությունը խախտելը, որն արտահայտվում է պայմանավորվածության կողմին ֆինանսական ուղղակի վնաս պատճառելով, կոչվում է գցել: Օրինակ. երբ գործատուն չի վճարում աշխատողի աշխատավարձը, ապա ասում են, որ գործատուն գցեց աշխատողին: Կամ, երբ պոռնիկը վերցնում է գումարը, սակայն ծառայություն չի մատուցում, ապա այդպիսով գցում է հաճախորդին: Կամ երբ վարկառուն բանկից վերցրած վարկը չի վերադարձնում, ապա վարկառուն գցում է բանկին: Երբ բանկը պայմանագրով նախատեսվածից ավելի մեծ տոկոսներ է գանձում վարկառուից, ապա բանկը գցում է վարկառուին և այլն:
Գցելը վերջնապատկերում նման է գողությանը կամ կողոպուտին, որովհետև այդ դեպքերում ևս տուժողը ֆինանսական վնաս է կրում: Ի տարբերություն կողոպուտի կամ գողության, գցելու ժամանակ ֆիզիկական բռնություն չի գործադրվում, և գցելու համար ֆիզիկական ունակություններ, ճարպկություն և ուժ չի պահանջվում: Սակայն գցելու համար պահանջվում է բարոյական իմունիտետ: Այսինքն՝ գցողը պիտի չամաչի և վատ չզգա դիմացինին ֆինանսական վնաս պատճառելուց: Այսպիսով, գցելը զուտ բարոյական հանցագործություն է, որը կատարողը պիտի փիլիսոփայական այլասերված պատկերացումներ ունենա աշխարհի, բարության, մարդկային հարաբերությունների մասին: Այսինքն՝ ազնվության, արդարության, մարդասիրության տեսանկյունից դիտելու դեպքում գցելն անբարոյականություն է:
Եթե գցում է հասարակության տականքը՝ սրիկան, մերժվածը, ապա դրա դեմ կարելի է պայքարել օրենքի խստությամբ և դաստիարակչական քարոզչությամբ: Երբ գցելով է զբաղվում հասարակության ընտրանին, ապա դա համակարգային չարիք է, որովհետև ընտրանուց օրինակ են վերցնում հասարակության մյուս անդամները, և գցելը դառնում է օրինաչափ, հասարակական նորմ: Գցող ընտրանուն ընդօրինակում են, առաջին հերթին, դեռահասները, երիտասարդներն ու միայնակ կանայք: Արդյունքում հասարակությունն այլասերվում է և կորցնում բարոյական նկարագիրը:
Երբ հասարակության անդամների մեծ մասը հակվում է գցելուն և այլասերվում, առաջանում են սոցիալ-տնտեսական ճգնաժամ, տոտալ դեպրեսիա, արժեքային քաոս: Գցելը գայթակղում է նրանց, որոնք չեն կարողանում ազնիվ ճանապարհով կարգավորել իրենց ֆինանսական խնդիրները: Այլասերված հասարակությունը չի կարող դիմագրավել արտաքին մարտահրավերներին: Եվ ունեմն, երբ գցելով է զբաղված հասարակության մեծ մասը, ապա վտանգվում է հասարակության և պետության գոյությունը: Այդ վտանգի դեմն առնելու երկու ճանապարհ կա. Կամ ազգովի մերժվում է գցելը և գցողները խիստ պատժի են ենթարկվում, կամ հասարակության բոլոր անդամներն անխտիր զբաղվում են գցելով, և գցելը դառնում է համընդհանուր բարոյական պարտադիր նորմ: Առաջին ճանապարհը բարոյական առաջընթաց և բարեկեցություն է բերում ժողովրդին, իսկ երկրորդ ճանապարհով գնացող երկիրն ընկնում է միջազգային պարտքերի տակ, դառնում համաշխարհային բեռ, այլասերման աղբյուր և դատապարտվում կործանման:
[b]Թաթուլ Մկրտչյան
[/b]
Նմանատիպ նյութեր
23791 դիտում
17:17 23-11-2017
Համացանցում ակտիվ քննարկման առարկա է դարձել Պուտինի կողմից Էրդողանի աթոռը վայր գցելը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
955 դիտում
18:45 15-01-2025
Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը
952 դիտում
18:33 15-01-2025
Բաքվի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել
508 դիտում
18:12 15-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար