Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի դիմաց. ստեղծված աղբի բուրգը փորձանք է դարձել ոչ միայն բնակիչների, այլև հիվանդների այցելուների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, վարչական շրջանների ղեկավարները սիրում են հայտարարել, որ իրենք միշտ օպերատիվ են աշխատում մայրաքաղաքում աղբահանությունը ժամանակին կատարելու հարցում:
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի դիմաց, տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ:
Պատճառը աղբի բուրգն է, որը չի հեռացվում, իսկ այդ հոտը հասնում է մինչև հիվանդանոց:
Դրա հարևանությամբ էլ կան բազմաբնակարան շնքեր, սննդի օբյեկտներ և պատկերացնել անգամ չես կարող, թե ինչ վիճակ է այդ խանութներում ու սննդի կետերում տիրում:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«2 օր է՝ էս վիճակն է: Մի 2 անգամ զանգահարեցինք համապատասխան կառույցներին, սակայն միայն լսել ենք՝ «ձեր զանգը գրանցված է, կզբաղվենք», դեռ զբաղվում են, այնպես որ երբ քաղաքապետն ու վարչական շրջանների ղեկավարներն ասում են, որ իրենք սրտացավ մոտեցում են ցուցաբերում աղբահանությանը, այս պարագայում նրանց խոսքերը չեն համապատասխանում իրականությանը»:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի