211652_close_icon

Նիկոլն Ալիևի կողմից Արցախի դրոշը nտքի տակ գցելը չի դատապարտում, բայց Ադրբեջանի դրոշի այրnւմը հայ երիտասարդների կողմից դատապարտում է. Շարմազանով

views-count505 դիտում article-date 10:36 24-04-2025
Նիկոլն Ալիևի կողմից Արցախի դրոշը ոտքի տակ գցելը չի դատապարտում, բայց Ադրբեջանի դրոշի այրումը հայ երիտասարդների կողմից դատապարտում է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը․

«Թե բա « սադրանք է հարեւան երկրի դրոշ այրելը»։

Կարելի է տարբեր կարծիքներ ունենալ դրոշ այրելու վերաբերյալ,բայց ապրիլի 24-ին կարևորը Նիկոլի համար ոչ թե Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիան է,Հայաստանի 240 քառ.կմ գրավումը,խաղաղ բնակավայրերի վրա գիշերային կրակոցները,Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը ,այլ՝ Ադրբեջանի իւ Թուրքիայի դրոշների այրումը սադրանք անվանելը։

Մի ամբողջ 140 հազար արցախահայություն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետևանքով բռնի տեղահանվել է,դրանից ինչու՞ չես խոսում։

Ադրբեջանը պղծում է հայկական հետքն Արցախում, դրանից ինչո՞ւ չես խոսում։

Որովհետեւ Ալիևը «վախդ բռնել» է ու «քթիցդ բռնած» հրահանգներ է իջեցնում»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր