Համացանցում ակտիվ քննարկման առարկա է դարձել Պուտինի կողմից Էրդողանի աթոռը վայր գցելը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սոչիում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպման ավարտին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վայր է գցել աթոռը, որի վրա նստած է եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է lenta.ru-ն։
Դատելով տեսանյութից՝ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ավարտվել է Պուտինի, Էրդողանի և Հասան Ռուհանիի համատեղ մամուլի ասուլիսը։
ՌԴ նախագահը մոտեցել է Էրդողանին, սեղմել նրա ձեռքը, միաժամանակ հետ հրել աթոռը, որպեսզի Թուրքիայի առաջնորդին հարմար լինի աթոռից վեր կենալը, սակայն աթոռն ընկել է։