Բրյուսելում Էրդողանի թիկնապահները ծեծկռտուք են սարքել բելգիացի ոստիկանների հետ
Իսկական ծեծկռտուք է տեղի ունեցել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում, որտեղ պաշտոնական այցով ժամանել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
RTBF-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում, իսկ պատճառը եղել է այն, որ շենքի անվտանգության ստուգումը, որտեղ պետք է գտնվեր Էրդողանը, ըստ օրենքի՝ ստուգում է Բելգիայի անվտանգության ծառայությունը:
Սակայն Էրդողանի անվտանգության աշխատակիցներն արհամարհել են բելգիական կողմի պայմանները: Բելգիական կողմը դա անվանել է անարգանք, իսկ թուրք թիկնապահներից մեկը հարվածել է բելգիացի թիկնապահներից մեկին, ինչից հետո նրան անմիջապես գետնին են գցել: