3746 դիտում
10:49 16-06-2017
Էրդողանի 12 թիկնապահները ԱՄՆ-ում հետախուզման մեջ են. «Ամերիկայի ձայն»
Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի 12 թիկնապահների նկատմամբ, հայտարարել է Վաշինգտոնի ոստիկանապետ Փիթեր Նյուշամը.
«Մենք ձերբակալման որոշում ենք ձեռք բերել Թուրքիայի հետևյալ անվտանգության սպաների վերաբերյալ»:
Ռեջեփ Էրդողանի թիկնապահների նկատմամբ որոշվել է հետախուզում հայտարարել մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի առանձնատան առջև նրանց կողմից խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու կապակցությամբ: Քրեական գործի կապակցությամբ արդեն ձերբակալվել է չորս անձ, երկուսը միջադեպի օրը, մայիսի 16-ին, ևս երկուսն՝ այս շաբաթ: Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահի թիկնապահներին, ապա նրանք կձերբակալվեն ԱՄՆ-ի տարածքում հայտնվելուն պես.
«Վաշինգտոնն այն տեղն է, որտեղ մենք ողջունում ենք խաղաղ ցուցարարներին»:
Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը Էրդողանի թիկնապահների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա անվանեց հարձակում ամերիկյան արժեքների վրա.
«Մենք բազմաթիվ ցույցեր ենք հյուրընկալում, միլիոնավոր մարդիկ գալիս են այստեղ՝ իրենց կառավարության դեմ խաղաղ բողոքի ցույցեր անցկացնելու նպատակով և մենք այդ ցուցարարների թիկունքին ենք և պատրաստ ենք ապահովել նրանց անվտանգությունը»:
Թուրքական կողմը տեղի ունեցած միջադեպի մեջ մեղադրել էր Միացյալ Նահանգների իրավապահներին, հայտարարելով, որ Ռեջեփ Էրդողանի անվտանգությունը բավարար չափով ապահովված չէր և որ ցուցարարների ներկայությունը սպառնում էր Թուրքիայի նախագահի անվտանգությանը: «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում բարձրաստիճան պաշտոնյաների և ԱՄՆ ժամանող արտերկրյա ղեկավարների անվտանգության ապահովմամբ զբաղվող Միացյալ Նահանգների գաղտնի ծառայության պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Էրդողանի անվտանգությունը որևէ պահի վտանգված չի եղել խաղաղ ցուցարարների կողմից:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/3902332.html]«Ամերիկայի ձայն»[/url]:
Նմանատիպ նյութեր
5244 դիտում
14:41 07-10-2015
Բրյուսելում Էրդողանի թիկնապահները ծեծկռտուք են սարքել բելգիացի ոստիկանների հետ
21798 դիտում
10:10 01-06-2018
Երբ վարչապետը մտնում է ժողովրդի մեջ, թիկնապահները սթրես են ապրում. «Ժողովուրդ»
4126 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1459 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1843 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»