211652_close_icon
views-count2235 դիտում article-date 08:05 26-11-2015

Պաշտոնյաների հետ գործուղումների են մեկնում նաև թիկնապահները, ինչի համար այս տարի ծախսվելու է մոտ 260 հազար դոլար. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստում ֆինանսների նախարարության առաջարկով քննարկվելու է ՀՀ պետական պահպանության ծառայությանը կառավարության պահուստային ֆոնդից լրացուցիչ 20 միլիոն դրամ հատկացնելու մասին նախագիծ։ «Խնդիրն այն, որ, ինչպես նշված է նախագծին կցված փաստաթղթերում, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին արտասահմանյան ուղևորությունների ժամանակ ուղեկցում են թիկնապահներ։ Նրանց գործուղման ծախսերի համար պետբյուջեով հատկացված Է 75 միլիոն դրամ, բայց դա չի բավարարում։ Մոտ մեկ ամիս առաջ կառավարությունը իր պահուստային ֆոնդից հատկացրել Էր լրացուցիչ 20 միլիոն դրամ, որը նույնպես ծախսվել է։ Ու հիմա առաջացել Է այդ նպատակով ևս 20 միլիոն հատկացնելու անհրաժեշտություն։ Ընդհանուր առմամբ, միայն թիկնապահների գործուղումների համար այս տարի ծախսվելու է մոտ 260 հազար դոլար։ Հետաքրքիր է, թե մեր բարձրաստիճան պաշտոնյաներից ով քանի անգամ, քանի թիկնապահով Է մեկնել արտասահման և կոնկրետ որ երկրներ։ Հետաքրքիր Է նաև թե արտասահմանում, ասենք Եվրոպայում մեր բարձրաստիճան պաշտոնյաներին ումից են պաշտպանում թիկնապահները։ Այս տվյալները կփորձենք ստանալ առաջիկայում»,–հավելել է թերթը։

Նմանատիպ նյութեր