211652_close_icon

ԵՄ-ը պատրաստվում է արտաքսել շուրջ 400 հազար միգրանտների

views-count1137 դիտում article-date 13:59 07-10-2015
Եվրամիության տարածքից առաջիկա շաբաթների ընթացքում կարող է արտաքսվել շուրջ 400 հազար անօրինական գաղթական, գրում է հեղինակավոր Times պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին: Թերթը, մասնավորապես, նշում է. «Սպասվում է, որ ավելի քան 400 հազար մարդ, ովքեր ԵՄ տարածք են ժամանել այս տարվա առաջին կիսամյակում, փախստականի կարգավիճակ չեն ստանա, ինչը ԵՄ առաջնորդների համար կլինի հումանիտար և քաղաքական մարտահրավեր»: Բացի այդ, նշվում է, որ Բրյուսելը սպառնում է չեղարկել բոլոր առևտրային ու վիզային համաձայնագրերը, եթե այնպիսի երկրներ, ինչպիսիք Նիգերիան ու Էրիթրեան են, հրաժարվեն հետ ընդունել «տնտեսական միգրանտներին»:

Նմանատիպ նյութեր