16363 դիտում
16:23 15-06-2020
Բանկերը հետաձգել են 550 հազար ֆիզիկական և 17 հազար 400 իրավաբանական անձի վարկի մարում
Հայաստանյան բանկերը կորոնավիրուսի իրավիճակի պայմաններում հետաձգել են 550 հազար ֆիզիկական անձի և 17 հազար 400 իրավաբանական անձի վարկի մարում:
«[url=https://armenpress.am/arm/news/1018500.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
«550 հազար ֆիզիկական անձի և 17 հազար 400 իրավաբանական անձի վարկ հետաձգվել է: Հետաձգված գումարները մոտ 100 մլրդ դրամի կարգի են»,-ասաց ԿԲ նախագահը:
Կառավարության օժանդակության ծրագրերից մեկը հենց գյուղատնտեսության օժանդակության ծրագիրն էր: Բավարարված վարկային հայտերի ծավալը 2-րդ միջոցառմամբ կազմել է մոտ 17 մլրդ դրամ:
Կորոնավիրուսի իրավիճակով պայմանվորված՝ արտակարգ դրության ընթացքում առևտրային բանկերը պետք է անհատական մոտեցում ցուցաբերեին հաճախորդներին՝ վարկային պարտավորությունների համար:
Նմանատիպ նյութեր
31710 դիտում
14:30 04-06-2020
Բանկերը վարկային արձակուրդ են տվել 550 հազար ֆիզիկական անձանց և 17,4 հազար իրավաբանական անձանց. վարչապետ
1055 դիտում
15:29 05-06-2020
Վարկերի վերանայման հնարավորությունից օգտվել է մոտ 550 հազար Ֆիզիկական եւ 17.4 հազար իրավաբանական անձ
1519 դիտում
11:38 06-04-2021
Զոհված զինվորների հարազատներից բանկերն ու Varks.am-ը շարունակում են վարկի մարում պահանջել. Նաիրա Զոհրաբյան