ՌԴ-ն կարող է սկսել ԱՄՆ-ի հետ ԻՊ-ի դեմ պայքարի համակարգման գործողությունների մշակումը
Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է սկսել համակարգել գործողությունները Պենտագոնի հետ «Իսլամական պետության» դեմ պայքարում, հաղորդում է CNN-ը:
Կոնաշենկովի խոսքով՝ ՌԴ ՊՆ-ն արձագանքել է Պենտագոնի խնդրանքին և օպերատիվորեն դիտարկել ամերիկյան կողմի առաջարկները:
Նա նշել է, որ այդ առաջարկները կարող են իրագործվել, սակայն հարկավոր է ճշտել տեխնիկական որոշ մանրամասներ: Այդ հարցով քննարկումը տեղի կունենա այսօր: