Ռուսաստանը արևմտյան կոալիցիայից ԻՊ-ի մասին հետախուզական տվյալներ է խնդրել
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի կոալիցիայի անդամ երկրների ռազմական կցորդներից խնդրել է Սիրիայում իսլամիստ ահաբեկիչների կողմից վերահսկվող շրջանների մասին հետախուզական տեղեկություններ փոխանցել իրեն, հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովին և ՌԴ զինված ուժերի գլխավոր շտապի օպերատիվ վարչության պետ Անդրեյ Կարտապոլովին:
«Սիրիայում ԻՊ ահաբեկիչների կողմից լարվածություն առաջացրած շրջանների մասին մեր տեղեկությունները բազմիցս ստուգված են և ճշգրիտ, սակայն, եթե հակաահաբեկչական կոալիցիայի երկրների ռազմական գերատեսչություններն ունեն հավելյալ տեղեկություններ ահաբեկիչների մասին, խնդրում ենք նրանց այդ տեղեկությունները տրամադրել մեզ»,-ասել է գեներալ-գնդապետ Կարտապոլովը:
Վերջինս նշել է, որ տրամադրված տեղեկությունները կօգնեն ավելի լավ իրացնել մարտական առաջադրանքները: