ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից, իսկ նախարաները՝ ՕԵԿ-ից
Կոալիցիայում մնալը խնդրահարույց եւ ոչ նպատակահարմար: Հետեւաբար ՕԵԿ-ը կոալիցիայի մաս չի կազմի: Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին ՕԵԿ քաղաքական նիստից հետո հրավիրված ասուլիսում ասաց ԱԺ ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները բավականին երկար քննարկելով են նման որոշում կայացրել:
Ինչ վերբերում է, թե Արթուր Բաղդասարայնը կհրաժարվի Ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնից ասաց, որ նա ապրիլի 25-ին ասուլիս կհրավիրի եւ կհայտնի իր որոշման մասին:Իսկ ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը դուրս են եկել ՕԵԿ-ից:
Խոսելով կոալիցիա չմտնելու պատճառների մասին Հեղինե Բիշարյանը նաեւ ասաց, որ այս վեց տարիների ընթաքցում երկրում փոփոխվել են ԱԺ նախագահներ, վարչապետեր, բայց ՕԵԿ-ը կոալիցիոն ուժ լինելով իր ազդեցությունը չի ունեցել այդ որոշումների վրա: Հետեւաբար իրենք նպատակահարմար չենք գտնում նման պայմաններում կոալիցիոն գործունեությունը շարունակելը: Իսկ նախարարների կողմից ՕԵԿ-ից հեռնալու դիմումները բավարարել են: