467 դիտում
23:08 06-10-2015
Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եգիպտոսի ԱԳ նախարարի տեղակալին
Հոկտեմբերի 6-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եգիպտոսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ամր Ալջովեյլիին։
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-եգիպտական ավանդական ջերմ բարեկամական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և Հայաստանը շահագրգիռ է առավել խորացնելու տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցությունը Եգիպտոսի հետ:
Ամր Ալջովեյլիին, փոխանցելով Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուկրիի ողջույններն ու բարեմաղթանքները, նշեց, որ իր երկիրն արժևորում է բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստակամ է առավել ջանքեր գործադրելու դրանք ամրապնդելու համար։ Նա կարևորեց եգիպատահայ համայնքի ներդրումն ու դերակատարությունը իր երկրի զարգացման գործում։
Կողմերը հանգամանալից քննարկեցին հայ-եգիպտական համագործակցության զարգացման նպատակով համատեղ ձեռնարկվելիք քայլերը՝ բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը, արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ս.թ. հոկտեմբերի 9-11-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի նախապատրաստական աշխատանքներին։
Նմանատիպ նյութեր
10091 դիտում
13:56 29-06-2017
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ճապոնիայի ԱԳ նախարարի տեղակալին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1265 դիտում
15:30 03-06-2014
Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի Պաշտպանական ուսումնասիրությունների Թագավորական քոլեջի ունկնդիրներին
679 դիտում
20:25 18-06-2015
Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակությանը
Այս բաժնից
439 դիտում
12:08 18-01-2025
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի