211652_close_icon
views-count1238 դիտում article-date 15:30 03-06-2014

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի Պաշտպանական ուսումնասիրությունների Թագավորական քոլեջի ունկնդիրներին

Հունիսի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան ժամանած Մեծ Բրիտանիայի Պաշտպանական ուսումնասիրությունների Թագավորական քոլեջի (The Royal College of Defence Studies) տարբեր երկրներ ներկայացնող ունկնդիրների պատվիրակությանը։ Նախարար Նալբանդյանը Թագավորական Քոլեջի ունկնդիրներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, Եվրասիական Միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը, Եվրոպական Միության հետ Հայաստանի համագործակցությունը:

Նմանատիպ նյութեր