211652_close_icon
views-count526 դիտում article-date 20:25 18-06-2015

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակությանը

Հունիսի 18-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակությանը՝ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների համաժողովի անցկացման նախապատրաստական հանձնաժողովի նախագահ, դեսպան Ժակ Բիլոդոյի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց. «Հայաստանի արտաքին քաղաքականության համար տարին բավականին հագեցած է և դրան գալիս է լրացնելու շուրջ ութ տասնյակ բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը: Հայաստանը կանի առավելագույնը՝ այն բարձր մակարդակով կազմակերպելու նպատակով»։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Բիլոդոն փոխանցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի ողջույնները։ Ժակ Բիլոդոն Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրեց իր գլխավորած պատվիրակության այցի ընթացքում ունեցած հանդիպումների և քննարկումների մասին՝ վստահություն հայտնելով, որ հայկական կողմը ըստ պատշաճի կընդունի նախարարական համաժողովը։ Հանդիպմանը քննարկվեցին Երևանում հոկտեմբերին կայանալիք համաժողովի անցկացմանն առնչվող մի շարք կազմակերպչական հարցեր։

Նմանատիպ նյութեր