Սիրիայում ռուսական ավիացիայի հարվածներից խաղաղ բնակիչներ են զոհվել. իրավապաշտպաններ
Առնվազն 23 խաղաղ բնակիչ է զոհվել Սիրիայի Դամասկոսի շրջանում նոյեմբերի 7-ին ռուսական ուժերի օդային հարվածներից: Այդ մասին հայտնում է France Press-ը՝ հղում անելով Սիրիայում մարդու իրավունքների հարցերով մոնիթորինգային կենտրոնին:
Իրավապաշտպանների փոխանցմամբ՝ հարվածները հասցվել են Դումա քաղաքի կենտրոնական հատվածին, որը վերահսկվում է ապստամբների կողմից: Նշված հատվածում հաճախ են շուկաներ տեղակայվում:
Զոհվածների մեջ 6 երեխա կա և 7 կին: Կենտրոնը հաղորդել է, որ նրանց թիվը կարող է ավելանալ, քանի որ տուժածներից շատերի վիճակը ծայրահեղ ծանր է: