Մոսկվան խոստացել է հնարավորինս խուսափել Թուրքիայի օդային տարածք ներխուժելուց
Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան BBC-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ռուսական ավիացիայի կողմից Թուրքիայի օդյաին տարածքը խախտելու դեպքերը, հաղորդում է BBC-ն:
«Ոչ ոք չպետք է ներխուժի այլ երկրի օդային տարածք: Մենք պետք է լինենք բավականին պատասխանատու, հատկապես այս օրերին»:
Հարցին, թե կարո՞ղ է, արդյոք, Ռուսաստանը երաշխիքներ տալ, որ նման միջադեպեր այլևս չեն լինի, Զախարովան պատասխանել է. «Կփորձենք»: