211652_close_icon
views-count2866 դիտում article-date 21:29 07-11-2019

ՀՀ և Վրաստանի օդային տարածքում ներդրվել է միասնական «Մայրուղիներից ազատ Հարավկովկասյան օդային տարածք» հայեցակարգը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ որ 2019 թվականի նոյեմբերի 7-ից ՀՀ և Վրաստանի օդային տարածքում ներդրվել է միասնական «Մայրուղիներից ազատ Հարավկովկասյան օդային տարածք» հայեցակարգ, որը թույլ է տալիս իրականացնել թռիչքներ 195 թռիչքային մակարդակից (FL 195) բարձր, շուրջօրյա Հայաստան Վրաստան օդային սահմանի հատման պարզեցված գործընթացներով։ Սույն հայեցակարգի շրջանակներում կանխատեսվում է, որ հայեցակարգից կօգտվեն օրական 125, իսկ տարեկան՝ 45․000 տարանցիկ չվերթ։ Արդյունքում տարեկան կտրվածքով կկրճատվեն ընդհանուր առմամբ՝ 28714 մղոն թռիչքային ճանապարհ, 3872 րոպե թռիչքային ժամանակ, 260․438 կգ վառելանյութ, ինչը իր հերթին կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը։ Այս գործընթացը իրականացվել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության, «EUROCONTROL» կազմակերպության, «Հայաէրոնավիգացիա» ՓԲ և «SAKAERONAVIGATSIA» Ltd Ընկերությունների մասնագետների համատեղ աշխատանքի շնորհիվ։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նմանատիպ հայեցակարգ ներդրված է ոչ բոլոր Եվրոպական Միության պետություններում։

Նմանատիպ նյութեր