Թուրքիայի օդային տարածք ռուսական կործանիչների հայտնվելը ՆԱՏՕ-ն պատահականություն չի համարում
Ռուսաստանը Հյուսիսատլանտյան դաշինքին ոչ մի իրական պարզաբանում չի ներկայացրել թուրքական օդային տարածքը ռուսական ավիացիայի կողմից խախտելու մասին: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի օդային տարածքում արձանագրված միջադեպը նման չէ պատահականության և համարվում է անթույլատրելի:
«Մեզ համար դա պատահականություն չէ: Այն օդային տիրույթի լուրջ խախտում է և կրկնակի խախտում՝ վերջին 3 օրերի ընթացքում»,-ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն վերջին 3 օրվա ընթացքում 2 անգամ իր մոտ է կանչել Թուրքիայում Ռուսաստանի դեսպանին և նրան հանձնել բողոքի նոտա: