211652_close_icon

Էրդողանի որդին 1 միլիարդ դոլարով փախել է Թուրքիայից

views-count6055 դիտում article-date 15:30 06-10-2015
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը, միլիարդավոր դոլարներով ու զինված պահակախմբով հեռացել է Թուրքիայից: Այդ մասին Twitter-ի իր էջում տեղեկացրել է Թուրքիայի ներքաղաքական կյանքի սկանդալային բացահայտումներով հայտնի գաղտնի օգտատեր Ֆուաթ Ավնին: Վերջինի պնդմամբ՝ Վիլալ Էրդողանը երկար ժամանակով Իսպանիա է մեկնել և այնտեղից կկառավարի միլիարդավոր դոլարները: Ֆուաթ Ավնին նաև նշում է, որ Էրդողանի որդու փախուստը կապված է առաջիկայում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում Էրդողանի հավանական պարտության մտավախության հետ, իսկ ընտրություններից հետո կորոշվի՝ Բիլալը կվերադառնա՞ հայրենիք, թե՞ ոչ: Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցացվելու են նոյեմբերի 1-ին:

Նմանատիպ նյութեր