211652_close_icon

«Փախել ա, ինքը գիտի՝ ոնց ա փախել»․ Ավինյանը՝ Մարությանի մասին

views-count1525 դիտում article-date 17:43 04-09-2023
Որոշ անձինք, որոշ կուսակցություններ մեզ մեղադրում էին քաղաքային ընտրություններ անցկացնելու մեջ եւ երեկվա իմ խոսքը նրա մասին էր, որ եթե ուզում են քաղաքական ելույթներ, դա էլ կարող ենք տալ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, իր քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի փոխքաղաքապետ, քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանը, գրում է NEWS.am-ը:

«Ես չեմ կարծում, որ քաղաքական ելույթներն այս պահին երեւանցիներին այդքան հետաքրքիր են: Այնուամենայնիվ, սրանք քաղաքական ընտրություններ են, քաղաքական բովանդակություն ունեն: Երբ մենք ասում ենք, որ Երեւնում սարքում ենք 24 մանկապարտեզ, տասնյակ ֆուտբոլի դաշտեր, մարզադպրոցներ,կ բակեր 200-ից ավելի, դա քաղաքական բովանդակություն ունեցող ասելիք է»,-ասաց Ավինյանը:
Նրա խոսքով, բոլոր այն ուժերը, որոնք շեղում են այս իրական քաղաքական տրամաբանությունից, խոսում են ամեն ինչից, բացի իրենց անելիքից ու ծրագրերից. «Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ նրանք Երեւանի զարգացման վերաբերյալ ասելիք չունեն, ծրագիր չունեն: Այն, ինչը դու ասում ես, դու պետք է շտ կոնկրետ դրա իրականացման ծրագիրը նույնպես ունենաս: Երբ ներկայացնում են ֆանտաստիկայի ժանրի հեքիաթային ժանրի ծրագրեր, դա էլ է ժպիտ առաջացնում, որովհետեւ այդ ամենի տակ պետք է իրատեսական ֆինանսական գնահատական լինի: Դա ծրագիր չէ»,-ասաց իշխանության թեկնածուն:

Անդրադառնալով տեսակետին, որ հանրային տրանսպորտի զարգացման ծրագրի հիմքը դրվել է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից, իսկ հիմա դուք փիառվում եք դրանով, Ավինյանն ասաց.
«Փիառվողներն են փիառվել ու փիառվում: 2017-ին, երբ մենք շրջում էինք Երեւանի փողոցներում եւ ասում էին՝ հուսահատության գազելներից ձեզ ազատելու ենք, դա «Ելք» դաշինքի ծրագիրն էր, որը հետո դարձավ 2018-ին «Իմ քայլը» դաշինքի ծրագիր, այն իրականացրել է «Իմ քայլը» դաշինքը՝ կառավարության, անձամբ իմ, մյուս փոխվարչապետի, նախարարների, Երեւանի ավագանու աջակցությամբ: Իսկ վերջին 1,5 տարվա մասով որեւէ մեկն առհասարակ, եթե կոնկրետ թեկնածուի մասին է խոսքը, ես սպասում եմ դեբատին, այդ ժամանակ կխոսենք»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր