211652_close_icon
views-count8018 դիտում article-date 18:32 05-11-2020

Թուրքիայից Հունաստան են ժամանել Էրդողանի ռեժիմի տասնյակ հալածյալներ, այդ թվում՝ ոստիկաններ և պատգամավոր. նրանք ապաստան են խնդրում

[url=https://slaq.am/arm/news/1404704/?fbclid=IwAR1IjO3l9wdMrZb9Ct0jNugh680S_QM0p4jNXEMANMZZPKsfkFG0poMs7iE]Slaq.am[/url]-ը գրում է. Հունաստանի նավահանգստային իշխանությունների կողմից մանրամասն ստուգվել են երեքշաբթի` նոյեմբերի 3-ին «Նեմո» ձկնորսական նավով Թուրքիայից Արևմտյան Հունաստանի Իլիա կղզու Կատակոլո քաղաք ժամանած ապաստան հայցողները, որոնց մեջ թուրքեր և քրդեր են եղել: Այս մասին տեղեկացնում է Greek City Times-ը` հղում տալով ilialive.gr կայքին: Մասնավորապես, նավում են եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմի կողմից հետապնդվող մարդիկ, այդ թվում ՝ թուրք ոստիկաններ, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամներ, ակադեմիկոսներ, խորհրդարանի անդամ և լրագրող: Ապաստան հայցող 65 ուղևորների թվում են եղել նաև Թուրքիայի ոստիկանության 20 աշխատակից, որոնք մեղադրվում են Թուրքիայի նախագահի քաղաքական և գաղափարական հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդներ լինելու համար: Թուրքական ոստիկանության սպաների թվում եղել է նաև ՔԱԿ-ի 10 անդամ: Նրանք բոլորն Աֆղանստանից և Իրաքից դուրս եկած ապօրինի ներգաղթյալների հետ ցանկանում էին փախչել Իտալիա: Կատակոլուի նավահանգստի ադիմինիստրատոր Դիմիտրիս Պապայիլյուն, որը տիրապետում է թուրքերենին, զրուցել է ուղևորների հետ և հասկացել՝ ինչ են նրանք ուզում: Նավի վրա գտնվող ներգաղթյալների մեծ մասը խուսափել է տեսախցիկից և լրագրողներին խնդրել չնկարահանել իրենց: Ապաստան հայցող թուրք ոստիկաններից մեկը բացահայտել է իր ինքնությունը: «Մենք Թուրքիայից ենք և ոստիկանության աշխատակիցներ ենք եղել», - ասել է նա ՝ ցույց տալով բջջային հեռախոսում իր լուսանկարը համազգեստով ՝ փորձելով ապացուցել, որ ճշմարտությունն է ասում: «Մենք պետք է այստեղից գնանք»,-հուսահատորեն ասել է նախկին ոստիկանը: Քուրդ լրագրող Ազադը Էրդողանի ռեժիմի կողմից հետապնդվել և 3 տարով բանտարկվել է, ինչպես իր շատ ազգակիցներ: «Բանտը դաժան էր: Թուրքիայի իշխանությունները ոչ մի ընդհանուր բան չունեն հունական իշխանությունների հետ: Ես ուզում եմ մեկնել ցանկացած երկիր, որտեղ կարող եմ շփվել անգլերեն, որպեսզի կարողանամ շարունակել իմ կյանքը »,-ասել է նա: «Երանի կարողանայի հասնել Կանադա, բայց չեմ կարող: Ես իմ մարդկանց թողել եմ և գիտեմ, որ չեմ կարող վերադառնալ նրանց տեսնելու: Ես չեմ կարող մնալ Թուրքիայում: Եթե ես մնամ, ես նորից կհայտնվեմ բանտում», - բացատրել է Ազադը: Ազադը զրույցի ընթացքում նշել է, որ նավի 65 ուղևորների մեջ կա քուրդ պատգամավոր, որը, սակայն, խուսափում է նույնիսկ պարզ խոսակցությունից ՝ վախենալով իրեն սպասվող ճակատագրից:

Նմանատիպ նյութեր