Թուրքիայում հերթական հարձակումն է իրականացվել թուրք զինվորականների վրա. կան 20-ից ավելի տուժածներ
Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները Թուրքիայի Դիրաբեքիր նահանգում զինվորականների տեղափոխող ավտոմեքենա են պայթեցրել: Այդ մասին տեղեկացնում է Hurriyet թերթը:
Վերջինի տվյալներով՝ պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել 23 զինվորական, որոնց տեղափոխել են հիվանդանոցներ:
Ներկա պահին թուրքական ոստիկանությունը որոնողական աշխատանքներ է տանում՝ ահաբեկչությունը իրականացրած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: