Թուրքիայում հերթական հարձակումն են գործել ոստիկանական շենքի վրա
Թուրքիայի Ագրա նահանգում այսօր անհայտ անձինք զինված հարձակում են գործել ոստիկանական բաժանմունքներից մեկի վրա:
Ինչպես հաղորդում է թուրքական Sabah թերթը, այս անգամ տուժածներ չկան, սակայն շենքը մեծապես վնասվել է:
Նախօրեին Իգդիր նահանգում Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները պայթեցրել էին ոստիկանների տեղափոխող միկրոավտոբուսը, ինչի հետևանքով 10 ոստիկան զոհվել էր:
Երեկվանից ողջ նահանգում թուրքական ոստիկանությունը լայնամասշտաբ գործողություններ է սկսել նրանց բռնելու ուղղությամբ: