Քուրդ զինյալները Թուրքիայում 3 թուրք զինվորականների են սպանել
Քուրդ զինյալները Թուրքիայի սահմանային Շըրնաք նահանգում սպանել են 3 թուրք զինվորականների, հաղորդում է rosbalt.ru-ն:
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հուլիսի 30-ին անջատողական ահաբեկչական կազմակերպության իրականացրած հարձակման հետևանքով սպանվել է 3 զինվորական՝ սպա, սերժանտ և զինվոր»:
Թուրքիայի իշխանությունների և քրդերի միջև լարվածությունը չափազանց մեծացել է այն բանից հետո, երբ հուլիսի 20-ին ԻՊ գրոհայինները հիմնականում Սուրուչ քաղաքում ահաբեկչություն իրականացրին, որի հետևանքով զոհվեց շուրջ 40 մարդ, իսկ դրանից հետո Թուրքիայի սահմանային նահանգներում քրդերը սպանեցին մի քանի թուրք զինվորականների: