Թուրք-քրդական լարվածությունը մեծանում է. քրդերը հերթական հարձակումն են կատարել ոստիկանների վրա. կա 4 զոհ. տեսանյութ
Թուրքիայի Մարդին նահանգի Դարկեչիդ բնակավայրում քուրդ զինյալները ճանապարհին տեղադրված պայթուցիկ սարքի գործադրմամբ պայթեցրել են ոստիկանական ավտոմեքենա, հաղորդում է Ria Novosti-ն:
Ըստ տեղեկությունների՝ քրդերը հրդեհել են բնակավայրի կիսակառույց դպրոցներից մեկը և ոստիկանները մեկնել են նշված վայր, իսկ ճանապարհին հեռակառավարման վահանակի միջոցով իրականացվել է պայթյունը:
Պայթյունից զոհվել է 4 թուրք ոստիկան՝ 29-ամյա Աքիֆ Խաթունը, 31-ամյա Մեհմեթ Հուսեին Բալթան, 22-ամյա Ահմեդ Աքալինը և 45-ամյա Իբրահիմ Խալիլ Աքսոյը: