Հալեպում գնդակոծել են հյուրանոցը, որում օտարերկրյա լրագրողներ ու ՄԱԿ-ի ներկայացուցիչներ են բնակվում. տեսանյութ
                        Սիրիայի Հալեպ քաղաքում գնդակոծման է ենթարկվել հյուրանոցը, որում բնակվում են օտարերկրյա լրագրողներ, ինչպես նաև ՄԱԿ-ի, Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում է ռուսական «Առաջին ալիքը»-ը։
Սպառնալիքի տակ են հայտնվել մի քանի հարյուր մարդիկ։ Մի քանի ական պայթել է հյուրանոցի բակում, իսկ մեկն էլ հենց ընկել հյուրանոցի վրա։
Նշվում է, որ գնդակոծումները տևել են մոտ 1.5 ժամ։
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                        
            


