Կալիֆորնիայում օրինականացրել են էֆտանազիան
Կալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը ստորագրել է անբուժելի հիվանդներին էֆտանազիայի ենթարկելու մասին օրինագիծը, հաղորդում է BBC-ն:
Այսպիսով, Կալիֆորնիան դարձավ ԱՄՆ-ի 5-րդ նահանգը, որտեղ բժշկական միջամտությամբ հնարավոր կլինի օրինական կարգով օգնել հիվանդներին կյանքից հեռանալ:
Ըստ նոր օրենքի՝ էֆտանազիան պետք է թույլատրվի 2 բժիշկներից կազմված խորհրդակցության արդյունքում, եթե հիվանդին մնացել է 6 ամսից ոչ ավելի կյանք և նա գտնվում է սթափ հիշողության մեջ:
ԱՄՆ-ում էֆտանազիան օրինականացրել են նաև Մոնտանա, Օրեգոն, Վերմոնտ, Վաշինգտոն նահանգներում:
Այն օրինականացված է նաև Բելգիայում, Հոլանդիայում և Շվեյցարիայում: