ԱՄՆ գերագույն դատարանը ամբողջ երկրի տարածքում օրինականացրել է միասեռ ամուսնությունների գրանցումը
Ինչպես տեղեկացնում է «interfax.ru»-ն` հղում անելով «Bloomberg»-ին, հունիսի 26-ին ԱՄՆ գերագույն դատարանը ամբողջ երկրի տարածքում օրինականացրել է միասեռ ամուսնությունների գրանցումը:
Այսպիսով, գերագույն դատարանի սույն որոշումը ավարտում է վերջին հիսուն տարվա մեջ ԱՄՆ-ում մարդու իրավունքների հասկացության մեջ ամենազգալի տրանսֆորմացիան: Երկրում շատերն այն համեմատում են 1967-ին ընդունած հրահանգի հետ, որով ամրագրվեց միջռասայական ամուսնությունների իրավունքը:
Տվյալ որոշման օգտին քվեարկել է գերագույն դատարանի հինգ անդամ, մնացած չորսը քվեարկել է որոշման դեմ:
Այսպիսով, դարատանը հանեց միասեռական ամուսնությունների արգելքը 17 նահանգներում, որտեղ այն դեռ պահպանվում էր:
Հիշեցնենք, որ առաջին նահանգը, որտեղ օրինականացվեցին միասեռական ամուսնությունները Մասաչուսեթսն էր, որտեղ այդ որոշումն ընդունվեց 11 տարի առաջ: