Ջամայկայի խորհրդարանը օրինականացրել է հաշիշի օգտագործումը
Ջամայկայի խորհրդարանը օրինականացրել է ոչ մեծ քանակությամբ հաշիշի՝ անձնական օգտագործման համար նախատեսված որոշ քանակությամբ պահպանումը:
Բացի դրանից, ռաստամաններին՝ ռաստաֆարի կրոնական շարժման ներկայացուցիչներին, թույլատրվել է արդեն պաշտամունքային նպատակներով հաշիշ օգտագործել:
Նոր օրենքը հնարավորություն է տալիս նաև, որ թմրամիջոցի հիման վրա դեղագործական նոր ոլորտ ստեղծվի:
Ջամայկայում հաշիշ ծխելը համարվում է հին մշակույթային ավանդույթ, որը տարիներ շարունակ արգելված է եղել:
Բացի այդ երկրի իշխանությունները պնդում են, որ չնայած օրենքի մեղմացմանը, նրանք նախկինի պես պայքարելու են այդ թմրամիջոցի՝ միջազգային մակարդակով մաքսանենգության դեմ: