Արգենտինայում երկրպագուն հանդիպման ժամանակ 10 մետր բարձրությունից վայր է ընկել. տեսանյութ
Արգենտինայի առաջնության 3-րդ դիվիզիոնի «Հուվենտուդ»-«Ատլետիկո Միտրե» հանդիպման ժամանակ (0:1) երկրպագուներից մեկը տրիբունայից վայր է ընկել: 10 մետր բարձրությունից 22-ամյա Խուան Դիասը ընկել է հենց դարպասի ետևը:
Ձախորդ երկրպագուին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նախնական բուժհետազոտությամբ նրա մոտ լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերվել: